Արա Ռուդիկի Նռանյան

Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 15-ին Երեւանում:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի "Հաշվապահական հաշվառում, վերահսկում եւ տնտեսական գործունեության վերլուծություն" բաժինը

 


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


1990թ. աշխատել է "Սանտեխնիկ" կոոպերատիվում` որպես հաշվետար,
1993-1994թթ.` Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ եւ հաղորդավար,
1993-1995թթ.` "Արա" ՍՊԸ-ում` գլխավոր հաշվապահ,
1997-2000թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես տարիֆիկացիայի եւ վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետեւ սերտիֆիկացման եւ լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ,
2000-2001թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ,
2001-2004թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության եւ ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ:

2004թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2004-2007թթ. ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդական:
2007-2012թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
2014թ. դեկտեմբերի 23-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (Նախարար) մինչև 2016 թվականի փետրվարի 1-ը:
2016թ. մարտի 10-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` մինչև 2019թ. դեկտեմբերի 13-ը: Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:
 

 


ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Դասախոսել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների:

Տնտեսագիտության թեկնածու է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
Արա Նռանյանը համակարգում է 4-րդ և 8-րդ  վարչությունների աշխատանքները:

Գագիկ Շավարշի Ոսկանյան

Ծնվել է 1950թ. մայիսի 30-ին Սիսիան քաղաքում: 


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


► Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ-տեխնոլոգ: 

 


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


►Աշխատել է "Հայէլեկտրալույս" ԱՄ-ի Սիսիանի մասնաճյուղում ինժեներ-կոնստրուկտոր, ապա` ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղար, Երեւանի պահածոների գործարանում` հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, կուսկոմիտեի քարտուղար, ՀԿԿ ԿԿ գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ, "Հայպահածո" ԱՄ-ի գլխավոր ինժեներ, տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հետ առեւտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ:

1999-2002թթ. ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, "Միասնություն" խմբակցության քարտուղար: 
2002թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ:

► 2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:

2014թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով: 

► օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:

 


ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

 

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

Գագիկ Ոսկանյանը համակարգում է 9-րդ և իրավաբանական վարչությունների աշխատանքները:

ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1977թ. օգոստոսի 3-ին Երևան քաղաքում:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


 ► 1998թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտականհամալսարանը: 
 ►2003թ. իրավագետի որակավորում է ստացել Մոսկվայի մանկավարժականպետական համալսարանում ՌԴ (հեռակա ուսուցում):
 


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


2000-2001թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես մասնագետ: 

► 2001-2004թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի<<Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերիծրագրերի իականացում>>պետական հիմնարկում, որպես արտադրական բաժնի գլխավոր մասնագետ: 
► 2004թ. մարտից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատում որպես մասնագետ, առաջատար, ապա գլխավոր մասնագետ: 
2007թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ

► 2008թ. դեկտեմբերից 11-րդ վարչության պետի տեղակալ: 
► 2010թ. հունիսից մինչև 2015թ.-ի օգոստոս ամիսը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետ:

► 2016թ. հունիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է <<Հայկական ատոմային էլեկտարակայան>> ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ-ներդրումային ծրագրերի տնօրեն:

► 2016թ. նոյեմբերից մինչև 2018թ.-ի հունիս ամիսը աշխատել է ՀՀ  պաշտպանության  նախարարության  նյութատեխնիկական ապահովման  դեպարտամենտի  պետի ժամանակավոր պաշտոնակատար:

► 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ԱԺՈ-014-Ա որոշմամբ ընտրվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ (պաշտոնը ստանձնել է 2018թ.-ի նոյեմբերի 13-ին):

 


ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


1998-2000թթ. ծառայել է Հայկական բանակում, որպես դասակի հրամանատար: 
► 2012թ. սեպտեմբերի 27-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

►2018թ. մայիսի 8-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով։
Ամուսնացած է, ունի երկու որդի:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

Կարեն Կարապետյանը համակարգում է 7-րդ վարչության աշխատանքները:

Դավիթ Գարուշի Չիբուխչյան

Ծնվել է 1981 թ. Երևան քաղաքում: 


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


► Ավարտել Եր.ՊՏԻ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի "Համաշխարհային էկոնոմիկա" բաժինը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել գիտական թեզ` "Անուղղակի հարկերի դերը անցումային տնտեսություն ունեցող երկրներում" թեմայով:

 


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


► Աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնում, որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իսկ 2005թ.` բաժնի պետ: 

► 2007թ. դեկտեմբերից` ՀՀ վերահսկիչ պալատի պետական բյուջեի վերահսկողության վարչության մուտքերի վերահսկողության բաժնի պետ, 2008թ. հուլիսից` երկրորդ վարչության պետ: 
► 2015 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ 6 տարի ժամկետով:

► օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:

 


ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տնտեսագիտության թեկնածու է:
2012թ. սեպտեմբերի 27-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով: 
Ամուսնացած է, ունի երեք որդի:

 

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

Դավիթ Չիբուխչյանը համակարգում է 1-ին, 2-րդ և 6-րդ վարչությունների աշխատանքները:

Աբրամ Արամի Բախչագուլյան

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 22-ին Կիրովաբադ քաղաքում: 


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


2000 թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի "Կառավարում" բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում: 
2003 թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել "Արժեթղթերի շուկայի վերլուծությունը վիճակագրական գործիքների կիրառմամբ" թեմայով թեկնածուական ատենախոսությունը:

 


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


► 2000-2001թթ. աշխատել է "Մելլաթ Բանկ" Դ/Բ ՓԲԸ-ում որպես դիլինգային գործառնությունների մասնագետ 
► 2003 – 2005թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական 
► 2003-2004թթ.՝ ՀՀ տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող 
► 2005- 2007թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ 
► 2007 – 2011թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար 
► 2011- 2014թթ. ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ 
► 2017 թ. մայիսի 5-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 14-ը: 

► օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:

 


ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


► 2004 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ամբիոնի դասախոս է: 
► 2006 թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ: 
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: 
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ոսկե մեդալով: Տնտեսագիտության թեկնածու է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

Աբրամ Բախչագուլյանը համակարգում է 10-րդ  վարչության աշխատանքները:

ԱՐՄԵՆ ՍՈՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ծնվել է 1968 թ. փետրվարի 17-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիս գյուղում:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


1991 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ԷՀԱ-ի կոնստրուկտավորում և արտադրություն ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-կոնստրուկտոր տեխնոլոգի որակավորում: 
2014 թ. ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում: 

 


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


► 02.07.1986-01.09.1986թթ. -ՇՄՇ-16 տրեստ <<Գյուղշին>> N5 երրորդ կարգի բետոնագործ 
► 08.10.1991-01.05.1993թթ. -<<Արմինտերտուր>> ՍՊԸ կադրերի բաժնի վարիչ 
► 01.05.1993-01.07.1995թթ. -<<Արմինտերտուր>> ՍՊԸ տնօրենի տեղակալ 
► 01.09.1995-01.03.1999թթ. -Երևանի Արաբկիր համայնքի թիվ 3 մշակույթի տուն շախմատի խմբակի մարզիչ 
► 10.03.1999-03.07.2000թթ. -ՀՀ վիճակագրության,պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ 
► 04.07.2000-01.08.2000թթ. -ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ 
► 01.08.2000-13.01.2003թթ. - ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Մյասնիկյանի տարածքային բաժնի պետ 
► 13.01.2003-17.01.2003թթ. - ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետ 
► 17.01.2003-12.06.2008թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետ 
► 12.06.2008-02.07.2014թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության պետ 
► 11.07.2014-14.05.2015թթ. -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար 
► 14.05.2015-04.07.2017թթ. -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար 
► 04.07.2017-01.09.2017թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար 
► 01.09.2017թ. – 28.11.2017թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թ. նոյեմբերի 29-ի թիվ ՆՀ-906-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

► օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:

 


ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 
ՀՀ արդարադատության նախարարի 2017 թ. նոյեմբերի 28-ի հրամանով պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարության <<Շահամիր Շահամիրյանի>> անվան ոսկե հուշամեդալով: 
Զինապարտ է: 
Ամուսնացած, ունի երկու երեխա:

 

 


ՀՀ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

Արմեն Գևորգյանը համակարգում է 5-րդ վարչության աշխատանքները: