2018 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
1. Հաստատվել է հաշվեքննիչ պալատի պահպանման ծախսերի նախահաշիվը:
2. Կասեցվել է <<Երևանի ջերմաէլեկտրակենտրոն>> ՓԲԸ-ում ստուգման (հաշվեքննության) իրականացումը: Ստուգման (հաշվեքննության) իրականացումը մնացած ժամկետով տեղափոխվել է 2019 թվական:
3. ՀՀ հաշվեքննիչ պալատի մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
Հաշվեքննիչ պալատի որոշումնեը հրապարակված են հետևյալ էջում՝ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Երեքշաբթի, Հոկտեմբեր 23, 2018