2018 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստ։ Օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները

  1. Կատարվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ հաշվեքննիչ պալատի հաստիքացուցակում:
  2. Տեսչական գործառույթ իրականացնող մի շարք պետական մարմինների հաշվեքննության մասով հաստատվել են ՀՀ կրթության նախարարությունում, ՀՀ կրթության տեսչական մարմնում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, ՀՀ շուկայի   վերահսկողության տեսչական մարմնում, ՀՀ առողջապահության նախարարությունում, ՀՀ առողջապահության և   աշխատանքի տեսչական մարմնում հաշվեքննության առաջադրանքներ:
  3. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում  և «Հայկական ատոմային էլեկտրակայան»  ՓԲԸ-ում ստուգման առաջադրանքները:
  4. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվել են «Ջրառ» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանքը:
  5. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հաշվեքննություն իրականացնելու մասին» թիվ 4/4 որոշման մեջ կատարվել են լրացումներ: Մասնավորապես, լրացվել է հաշվեքննության ընթացակարգերը «զննում» և «դիտարկում» ընթացակարգերով, ինչպես նաև սահմանվել են «զննում» և «դիտարկում» ընթացակարգերի իրականացման ժամկետները:
  6. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հունիսի 25-ի «ՀՀ բնապահպանության նախարարությունում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հաշվեքննություն իրականացնելու մասին» թիվ 4/15 որոշման կատարվել են լրացումներ:Մասնավորապես, լրացվել է հաշվեքննության ընթացակարգերը «զննում» և «դիտարկում» ընթացակարգերով:

 

 

 

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 19, 2018