2018 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
- ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում իրականացված հաշվեքննության ընթացքում կազմված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող թվով 4 արձանագրություններն որոշվել է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
- Հաստատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հաշվեքննության շրջանակում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանքը:
- Մի շարք որոշումներում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:
Երկուշաբթի, Հոկտեմբեր 1, 2018