2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Նիստի ընթացքում հաստատվել են 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները թվով 16 հաշվեքննության օբյեկտներում.
1.ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

2.ՀՀ վարչապետի աշխատակազմ

3.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

4.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն

6.ՀՀ դատական դեպարտամենտ

7.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

8.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե

9.ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

10.ՀՀ ոստիկանություն

11.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

12.ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

13.ՀՀ պետական եկամուտների կոմիտե

14.ՀՀ ֆինանսների նախարարություն

15.ՀՀ արտաքին գործերի նախարարությունում  2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննություն /գաղտնի/

16.ՀՀ պաշտպանության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննություն /գաղտնի/։

Արտահերթ նիստի ընթացքում հաստատվել են նաև հետևյալ հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները.

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում

- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

- ՀՀ բնապահպանության նախարարության  «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական  գործունեություն

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության ֆինանսատնտեսական գործունեություն /գաղտնի/:
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով՝ Հաշվեքննիչ պալատը որոշել է վերջին երկու հաշվեքննությունների (ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-Ի ֆինանսատնտեսական  գործունեության  նկատմամբ հաշվեքննություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննություն (գաղտնի)) արդյունքներն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

Նիստի ընթացքում կայացվել են հաշվեքննությունների և ստուգումների առաջադրանքները հաստատելու մասին հետևյալ որոշումները.

- ՀՀ առողջապահության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի հաշվեքննության առաջադրանքը հաստատելու և ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 106-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

- ՀՀառողջապահության նախարարությունում  ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների  հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին

- ՀՀ առողջապահության նախարարությունում  սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության  հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին

- ՀՀ առողջապահության նախարարությունում ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովման հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին

- ՀՀ առողջապահության նախարարությունում մոր և մանկան առողջության պահպանման հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին

- ՀՀ  էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Հայաստանի անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանքը  հաստատելու մասին:

- ՀՀ  էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանքը  հաստատելու մասին:

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի» նկատմամբ հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նկատմամբ հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գյումրու քաղաքային ճանապարհների վարկային և դրամաշնորհային ծրագրերի» նկատմամբ հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունան «Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի» նկատմամբ հաշվեքննության առաջադրանքը հաստատելու մասին:

Նիստի ընթացքում հաստատվել են նաև Հաշվեքննիչ պալատի 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի բյուջետային ֆինանսավորման հայտերը:

 

Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

Հրապարակված ընթացիկ եզրակացությունները կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

 

 

Երեքշաբթի, Մարտ 2, 2021