Հայաստանի հաշվեքննիչ պալատի և Ռուսաստանի հաշվիչ պալատի միջև համագործակության համաձայնագիր է ստորագրվել: Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստի շրջանակներում: Համաձայնագիրը ստորագրել են ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Մոլդովայի ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարները:
Նիստի քննարկման հիմնական թեման եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը պետական կառավարման զարգացման և արդյունավետության բարձրացման գործում:
Հինգշաբթի, Սեպտեմբեր 6, 2018