2021թ. հոկտեմբերի 10-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար, ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի երկրների խորհրդի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Երևանում:

Այցի շրջանակներում 2021թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ հաշվեքննիչ պալատում տեղի ունեցավ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄԷ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար դոկտոր Հարիբ Ալ Ամիմիի գլխավորած պատվիրակության հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին դեռևս 2013 թվականի մայիսի 8-ին կնքված համագործակցության հուշագրի ներքո ձևավորված երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ:

Լ. Յոլյանն իր խոսքում նշեց, որ առկա են  լայն հնարավորություններ էլ ավելի ընդլայնելու երկկողմ համագործակցության շրջանակը և գտնելու համատեղ ծրագրերի նոր ուղիներ՝ զարգացնելով համագործակցության հուշագրի ներուժը և ոգին:

 

Dr. Harib Al Amimi in Yerevan

Դոկտոր Հարիբ Ալ Ամիմին, իր հերթին, հաստատեց համագործակցության ընլայնման առաջարկը՝ նշելով, որ ԱՄԷ կողմը ցանկանում է ընդգրկուն օրակարգով համագործակցել ՀՀ հաշվեքննիչ պալատի հետ:

Հանդիպման ընթացքում ԱՄԷ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավարը հրավիրեց պարոն Յոլյանին մասնակցելու Դուբայում կայացող Դուբայ Էքսպո 2020 միջոցառումներին, ինչպես նաև տեղում ծանոթանալու ԱՄԷ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի  վերջին զարգացումներին:

 

 

Կողմերը խոսեցին նաև աուդիտի բարձրագույն մարմինների առջև ծառացած նոր մարտահրավերների մասին, կիսվեցին իրենց մտքերով ԿՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում հաշվեքննությունների և համավարակի դիմակայման նպատակով ծախսված միջոցների նկատմամբ հաշվեքննությունների վերաբերյալ:

 

 

 

 

Չորեքշաբթի, Հոկտեմբեր 13, 2021