Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննողների և Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի աշխատակիցների համար կազմակերպվել է «ՄԱԿ-ի 2030 օրակարգը, Կայուն զարգացման նպատակների շրջանակը» թեմայով աշխատաժողով։
Աշխատաժողովը կամակերպվել է ՄԱԿԻ զարագացան ծրագրի (UNDP) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ:
Աշխատաժողովի քննարկման հիմնական ուղղություներն էին՝ ՄԱԿ 2030 օրակարգ -Կայուն զարգացման նպատակների շրջանակ, ինչպես նաև ԿԶՆ բյուջետավորումը։
Վերոնշյալի համատեքստում առանձնակի քննարկման առարկա է դարձել նաև 2030 օրակարգի իրականացման գործընթացում Ազգային ժողովի և ՀՀ հաշվեքննիչ պալատի ներգրավվածության ներուժի առավելագույնս օգտագործման հարցը:
Հատկանշական է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականի գործունեության ծրագրի շրջանկներում ներկայումս իրականացնում է «Կայուն զարգացման նպատակներին հասնելու պատրաստվածության» թեմայով կատարողականի հաշվեքննություն։