2018 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.

  1. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 4/5 որոշմամբ հաստատված հաշվեքննության առաջադրանքով նախատեսված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հաշվեքննությունը կասեցվել է և հաշվեքննության իրականացումը մնացած ժամկետով տեղափոխվել է 2019 թվական:
  2. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 4/7 որոշմամբ հաստատված հաշվեքննության առաջադրանքով նախատեսված ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հաշվեքննությունը կասեցվել է:

  Հաշվեքննության օբյեկտը տևական ժամանակ է չի տրամադրում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից պահանջված տեղեկատվությունը: Որոշ դեպքերում էլ՝ տրամադրված տեղեկատվությունը թերի է կամ ոչ ամբողջական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվեքննության օբյեկտից պահանջված տեղեկատվությունն էական ազդեցություն ունի հաշվեքննության արդյունքի վրա և հաշվեքննության իրականացնումն դարձնում է անհնարին, ուստի, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և  34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն,  հաշվեքննությունը կասեցվել է մինչև կասեցման հիմքերի վերացումը:

  1. ՀՀ հաշվեքննիչ պալատի հաստիքացուցակում կատարվել է փոփոխություն և լրացում:

 

 

 

 

 

 

Երկուշաբթի, Հոկտեմբեր 15, 2018