
ԱԶԱՏ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ
2001 թ․ աշխատել է «Հրազդան մարզահամալիր Վ․Ձ․» ՓԲԸ-ում, տնօրենի օգնական ֆինանսատնտեսական հարցերով։
2003 թ․ «Լիլիտաս-Լինա» ՓԲԸ-ում, տնօրեն։
2005 թ․ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արժութային կարգավորման բաժնում, գլխավոր մասնագետ։
2008 թ․-ից ՀՀ վերահսկիչ պալատի երկրորդ վարչությունում առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ։
Օրենքի ուժով 2018 թվականի ապրիլի 9-ից ՀՀ հաշվեքննիչ պալատի երկրորդ վարչության պետի տեղակալ։
2019 թ-ից ՀՀ հաշվեքննիչ պալատի երկրորդ վարչության պետ:
2000 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը։
2002 թ․ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2003 թ․ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
2005 թ․ պաշտպանել է «Հարկային քաղաքականությունը և նրա կատարելագործումը ագրարային ոլորտում» գիտական թեզը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում։
Ծնվել է 1980 թ․ հունվարի 3-ին, Երևան քաղաքում։
Տնտեսագիտության թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։