
ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2000-2001թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես մասնագետ:
2001-2004թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի<<Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերիծրագրերի իականացում>>պետական հիմնարկում, որպես արտադրական բաժնի գլխավոր մասնագետ:
2004թ. մարտից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատում որպես մասնագետ, առաջատար, ապա գլխավոր մասնագետ:
2007թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ
2008թ. դեկտեմբերից 11-րդ վարչության պետի տեղակալ:
2010թ. հունիսից մինչև 2015թ.-ի օգոստոս ամիսը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետ:
2016թ. հունիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է <<Հայկական ատոմային էլեկտարակայան>> ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ-ներդրումային ծրագրերի տնօրեն:
2016թ. նոյեմբերից մինչև 2018թ.-ի հունիս ամիսը աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ԱԺՈ-014-Ա որոշմամբ ընտրվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ (պաշտոնը ստանձնել է 2018թ.-ի նոյեմբերի 13-ին):
Համակարգում է 1-ին վարչության աշխատանքները:
1998թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտականհամալսարանը:
2003թ. իրավագետի որակավորում է ստացել Մոսկվայի մանկավարժականպետական համալսարանում ՌԴ (հեռակա ուսուցում):
Ծնվել է 1977թ. օգոստոսի 3-ին Երևան քաղաքում:
1998-2000թթ. ծառայել է Հայկական բանակում, որպես դասակի հրամանատար:
2012թ. սեպտեմբերի 27-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
2018թ. մայիսի 8-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով։
Ամուսնացած է, ունի երկու որդի: